Աղետների ռիսկի կառավարում. ՆԳՆ-ի և ՊՀԾ-ի քննարկումը
Գրանցվել
Գրանցվել
ՆԳՆ-ն ու ՊՀԾ-ն քննարկել են աղետների ռիսկի կառավարումը
21 ՀՈԿ 2025 11:50
ՆԳՆ-ն ու ՊՀԾ-ն քննարկել են աղետների ռիսկի կառավարումը

ՆԳՆ-ն ու ՊՀԾ-ն քննարկել են աղետների ռիսկի կառավարումը

21 ՀՈԿ 2025 11:50
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Լեյլա Մելիուհին։
Նախարար Սարգսյանը նշանակման կապակցությամբ շնորհավորել է Լեյլա Մելիուհին և հույս հայտնել, որ նրա նշանակումը համագործակցության ընդլայնման խթան կհանդիսանա՝ ընդգրկելով նոր ուղղություններ։
Կարևորելով Գրասենյակի հետ աղետների ռիսկի կառավարման ոլորտում ձևավորված արդյունավետ գործընկերությունը՝ Արփինե Սարգսյանն մատնանշել է համատեղ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։
Նախարարը ներկայացրել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը, 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը և սահմանված գերակայությունները։
Լեյլա Մելիուհը ներկայացրել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հնգամյա ռազմավարությունը՝ կարևորելով պարենային անվտանգության ապահովման և աղետներին դիմակայելու կարողությունների ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
Քննարկվել են նաև Փրկարար ծառայության վերափոխման տեսլականի, ծառայողների կարողությունների զարգացման, ՆԳՆ պետական ռեզերվների գրասենյակի գործառույթներին առնչվող հարցեր։
Կարևորվել է հանրային իրազեկումների միջոցով բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում ընդգծվել է կրթական բաղադրիչի շրջանակում դպրոցներում իրականացվող աշխատանքների և երիտասարդների պատրաստվածության կարևորությունը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել