Արոնյանը կես միավորով զիջում է առաջատարին «Sinquefield Cup»-ում
25 ՕԳՍ 2025 06:13

Արոնյանը կես միավորով զիջում է առաջատարին «Sinquefield Cup»-ում
25 ՕԳՍ 2025 06:13
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարը։ Կայացել են 6-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը այս տուրում ևս կիսել է միավորը: 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Ուեսլի Սոն էր: Պարտիայի 36-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են ոչ-ոքի արդյունքին:
Այժմ Արոնյանն ունի 3,5 միավոր և կես միավորով զիջում է առաջատար Ֆաբիանու Կարուանային։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել