Արոնյանը ոչ-ոքի «Sinquefield Cup»-ում
Գրանցվել
Գրանցվել
Արոնյանը կրկին ոչ-ոքի է ավարտել պարտիան «Sinquefield Cup»-ի հերթական տուրում
23 ՕԳՍ 2025 07:56
Արոնյանը կրկին ոչ-ոքի է ավարտել պարտիան «Sinquefield Cup»-ի հերթական տուրում

Արոնյանը կրկին ոչ-ոքի է ավարտել պարտիան «Sinquefield Cup»-ի հերթական տուրում

23 ՕԳՍ 2025 07:56
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարը։ Կայացել են 5-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը պարտիան կրկին ոչ-ոքի է ավարտել:
Այս տուրում ԱՄՆ-ը ներկայացնող հայ շախմատիստի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջան էր:
Պարտիան ավարտվել է 25-րդ քայլին: Այժմ Արոնյանը կիսում է 2-3-րդ տեղերը` վաստակած 3 միավորով: Առաջատարը 3,5 միավորով Ֆաբիանու Կարուանան է:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել