Արոնյան-Կարուանա խաղը կրկին ոչ-ոքի է ավարտվել
30 ՍԵՊ 2025 06:19

Արոնյան-Կարուանա խաղը կրկին ոչ-ոքի է ավարտվել
30 ՍԵՊ 2025 06:19
Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները «Grand Chess tour»-ի եզրափակիչ մրցաշարում, որն ընթանում է Բրազիլիայում։ Ֆաբիանո Կարուանայի դեմ երկրորդ տուրում, որտեղ Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, պարտիան կրկին ավարտվեց ոչ-ոքի՝ այս անգամ 26-րդ քայլին: Արոնյանն ու Կարուանան մրցել էին նաև սեպտեմբերի 29-ին։ Այդ պարտիան էլ ավարտվել էր ոչ-ոքի արդյունքով՝ 37-րդ քայլին։
Հաջորդիվ գրոսմայստերները կմրցեն արագ շախմատում, որը ևս բաղկացած է երկու տուրից: «Grand Chess tour»-ի եզրափակիչ մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 4-ին:
«Grand chess tour»-ի եզրափակիչ մրցաշարն անցկացվում է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցում է 1 միլիոն դոլարը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել