Լևոն Արոնյանը «Sinquefield Cup»-ի առաջատարների ցանկում է
22 ՕԳՍ 2025 06:57

Լևոն Արոնյանը «Sinquefield Cup»-ի առաջատարների ցանկում է
22 ՕԳՍ 2025 06:57
ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարը, որտեղ կայացել են 4-րդ տուրի պարտիաները:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը «Sinquefield Cup 2025»-ի 4-րդ տուրում կիսեց միավորը Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ:
Գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը պարտիայի 39-րդ քայլին: Լևոն Արոնյանը շարունակում է մնալ առաջատարներ շարքում:
3 շախմատիստ` Արոնյանը, Կարուանան ու Պրագնանանդհան 2,5-ական միավորով կիսում են առաջին տեղը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել