Առողջության համապարփակ ապահովագրություն. նախագծերի փաթեթն ուղարկվել է ԱԺ
14 ՆՈՅ 2025 08:33

Առողջության համապարփակ ապահովագրություն. նախագծերի փաթեթն ուղարկվել է ԱԺ
14 ՆՈՅ 2025 08:33
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծերի փաթեթին, որը անհետաձգելի ճանաչվելով՝ ուղարկվել է Ազգային ժողով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։ Սա առողջապահական համակարգի ամենախոշոր բարեփոխումներից մեկն է, որի նպատակն է աստիճանաբար անցում կատարել առողջության համապարփակ ապահովագրության։
Հիշեցնենք, որ ըստ նախատեսվածի՝առաջին փուլը կմեկնարկի 2026 թվականից։ Այդ փուլում համակարգին կմիանան ամսական 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Ապահովագրական փաթեթի տարեկան արժեքը սահմանվել է 129,600 դրամ, սակայն վճարումները կատարվելու են ամսական կտրվածքով։
Ֆինանսական բեռը մեղմելու նպատակով կառավարությունը մշակել է մեխանիզմ՝ կապված «Զինծառայողների ապահովագրության» («Զինապահ») հիմնադրամին կատարվող վճարների հետ։
Մասնավորապես, ինչպես նշել է նախարարը իր գրառման մեջ, 2026 թվականին.
• 200,000-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները «Զինապահ» հիմնադրամին կվճարեն ոչ թե 5,500 դրամ, այլ 1,000 դրամ։ Մնացած 4,500 դրամը կուղղվի առողջության ապահովագրությանը։ Բացի այդ, 2027 թվականին՝ եկամուտների հայտարարագիր ներկայացնելով, նրանք կկարողանան հետ ստանալ 6,000 դրամ։
• 500,000-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացողները «Զինապահ» հիմնադրամին 7,500 դրամի փոխարեն կվճարեն 1,000 դրամ, իսկ մնացած 6,500 դրամը կուղղվի ապահովագրությանը։ 2027 թվականին նրանք կկարողանան հետ ստանալ 4,000 դրամ։
• 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացողները նույնպես հնարավորություն կունենան 2027 թվականին եկամտային հարկի հայտարարագրման միջոցով հետ ստանալ 4,000 դրամ։
Համակարգը հետագա տարիներին նախատեսվում է ընդլայնել՝ ընդգրկելով բնակչության բոլոր շերտերը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել