Արցախ. պատերազմի մասնակիցները վերադարձրել են մեդալները
Գրանցվել
Գրանցվել
Արցախյան պատերազմի մասնակիցները վերադարձրել են մեդալները
2 ՀՈԿ 2025 08:52
Արցախյան պատերազմի մասնակիցները վերադարձրել են մեդալները

Արցախյան պատերազմի մասնակիցները վերադարձրել են մեդալները

2 ՀՈԿ 2025 08:52
Արցախյան պատերազմի մի խումբ մասնակիցներ հավաքվել են կառավարության դիմաց և հայտարարել, թե վերադարձնում են հանուն հայրենիքի կռվելու համար ստացած շքանշաններն ու մեդալները։ Ակցիայի մասնակիցները լրագրողներին ասել են, որ գործող կառավարությունն իր սխալները չխոստովանելու համար փորձում է խմբագրել մեր պատմությունը, փորձում է զրոյացնել այն կյանքը, զրկանքները, պայքարը, որ իրենք ապրել և մղել են։
«Մեզ ասում են, որ մեր վերջին 30 տարվա պայքարը, որի գաղափարով մեր հանրապետությունը հռչակվել է ու որը եղել է մեր պետության գաղափարական հիմքը, կեղծ է եղել։ Մենք այս շքանշանները ստացել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մի մասը հյուսիսային ուղղությամբ՝ «եղնիկներում» մասնակցելու համար։ Մենք չենք կարող այս շքանշանները այլևս կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն գաղափար, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է և մեզ ասում են, որ դա ուղղակի սխալմունք է եղել»,- ասել են ակցիայի մասնակիցները։
Շքանշանները ստացել են և Արցախի Հանրապետության նախագահից, և Հայաստանի Հանրապետության նախագահից։
«Այս քայլով ուզում ենք ասենք, որ բողոք ենք արտահայտում դրա դեմ ու ասում ենք, որ մենք պայքարելու ենք, որպեսզի սա տեղի չունենա այլևս։ Այս քայլին էլի քայլեր են հաջորդելու, որոնց մասին կիմանաք»,- նշել է բողոքի ակցիան իրականացնող խմբի ներկայացուցիչը։ Կառավարությունից ոչ ոք չի մոտեցել՝ մեդալներն ու պարգևները վերցնելու համար։ Ակցիայի մասնակիցները դրանք թողել են ոստիկանների պատի դիմաց՝ գետնին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել