ԱԺ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կընտրի
30 ՍԵՊ 2025 06:39

ԱԺ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կընտրի
30 ՍԵՊ 2025 06:39
Սեպտեմբերի 30-ին մեկնարկած հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 14 հարց: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Օրակարգում նաև «Հայաստան» խմբակցության ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն է:
Խորհրդարանը նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է ընտրելու։ Կքննարկվեն նաև «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ու մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել