ԱԺ-ն մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը
2 ՀՈԿ 2025 09:11

ԱԺ-ն մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը
2 ՀՈԿ 2025 09:11
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ին 1-ին ընթերցմամբ մերժեց «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։
«Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծին դեմ քվեարկեց 58 պատգամավոր, կողմ՝ 26, ձեռնպահ՝ 2 պատգամավոր։
Մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ ՔՊ-ն դեմ է քվեարկելու նախագծին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել