Հարգանքի տուրք՝ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին 
27 ՀՈԿ 2025 05:43

Հարգանքի տուրք՝ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին
27 ՀՈԿ 2025 05:43
Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են դրել ԱԺ-ի բակում տեղադրված՝ Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշարձանին։
Հիշեցնենք, որ այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարին։ 1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանին Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8 հոգի վիրավորվել էր։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել