Հայաստան-Ղրղզստան. Արտգործնախարարների հեռախոսազրույց
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
27 ՕԳՍ 2025 08:17
Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

27 ՕԳՍ 2025 08:17
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ Ղրղզստանի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին Վաշինգտոնյան համաձայնությունների կապակցությամբ։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է ձեռքբերված պայմանավորվածությունների մանրամասները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների և խաղաղության հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով ստեղծվող հնարավորությունների մասով։
Միրզոյանը և Կուլուբաևը մտքեր են փոխանակել երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել