Հայաստանի և Հունաստանի դեսպանները քննարկել են խաղաղությունը
Գրանցվել
Գրանցվել
ԱՄՆ-ում ՀՀ և Հունաստանի դեսպանները քննարկել են տարածաշրջանային խաղաղությունը
3 ՀՈԿ 2025 05:52
ԱՄՆ-ում ՀՀ և Հունաստանի դեսպանները քննարկել են տարածաշրջանային խաղաղությունը

ԱՄՆ-ում ՀՀ և Հունաստանի դեսպանները քննարկել են տարածաշրջանային խաղաղությունը

3 ՀՈԿ 2025 05:52
Հոկտեմբերի 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հունաստանի դեսպան Եկատերինի Նասիկայի հետ։ Այս մասին տեղեկացրել է դեսպանատունը:
Հանդիպման ընթացքում դեսպանները քննարկել են հայ-հունական հարաբերությունների ներկայիս դինամիկան՝ անդրադառնալով երկկողմ համագործակցության հետագա խորացման հնարավորություններին։
Դեսպանն անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագրին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրին` շեշտելով նշյալ փաստաթղթերի կարևորությունը տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման գործում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել