Կառավարությունը հավանություն է տվել Գերմանիայի հետ համաձայնագրին
2 ՀՈԿ 2025 08:48

Կառավարությունը հավանություն է տվել Գերմանիայի հետ համաձայնագրին
2 ՀՈԿ 2025 08:48
Հեկտեմբերի 2-ին կայացել է Կառավարության հերթական նիստը։ Օրակարգում 31 հարց էր, որից չի զեկուցվում 28-ը: Նիստը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև հայտագրերի կնքվող «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրին, որով Հայստանում մասնավոր տնտեսության զարգացման և նախնական ու միջին մասնագիտական կրթության համար կհատկացվի 6 մլն եվրո, Կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայնքների կլիմայադիմացկուն զարգացման՝ 6 մլն եվրո, Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացման համար՝ մինչև 3 մլն եվրո:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը լրացուցիչ գումար է հատկացրել հիփոթեքային վարկի վճարված տոկոսների վերադարձն ապահովելու համար։ Հիմնավորման մեջ նշվել է, որ 2024 թվականի վերջին ամիսներին արձանա¬գրվել է վարկառուների կտրուկ աճ, որը հանգեցրել է վերադարձման ենթակա գումարների ծավալի սպասվածից ավելի մեծ աճի, որով էլ պայմանա¬վորված անհրաժեշ¬տու¬թյուն է առաջացել այս տարվա պետբյուջեում նախատեսել լրացուցիչ միջոցներ վերադարձման գործընթացը իրականացնելու համար։
Մասնավորապես, ծրագրից օգտվող շահառուների թվաքանակը 2024 թվականին կազմել է 50 հազար, իսկ 2025-ի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արդեն իսկ կազմել է 62 հազար:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել