Արարատ Միրզոյանը պարգևատրել է Շվեդիայի դեսպանին
Գրանցվել
Գրանցվել
Արարատ Միրզոյանը Շվեդիայի դեսպանին պարգևատրել է ԱԳՆ մեդալով
4 ՀՈՒԼ 2025 09:51
Արարատ Միրզոյանը Շվեդիայի դեսպանին պարգևատրել է ԱԳՆ մեդալով

Արարատ Միրզոյանը Շվեդիայի դեսպանին պարգևատրել է ԱԳՆ մեդալով

4 ՀՈՒԼ 2025 09:51
Հուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ:
Արդյունավետ աշխատանքի և երկկողմ հարաբերությունների առաջխաղացման գործում ներդրած ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Պատրիկ Սվենսոնին պարգևատրել է ԱԳՆ պատվո մեդալով՝ նրան հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել