ՀՀ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Ճապոնիայի կայսրին
22 ՕԳՍ 2025 05:17

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց Ճապոնիայի կայսրին
22 ՕԳՍ 2025 05:17
Օգոստոսի 20-ին Ճապոնիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Մոնիկա Սիմոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին: Այս մասին տեղեկացնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից։
Կայսրը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններում։
Դեսպան Սիմոնյանը Ճապոնիայի կայսրին է փոխանցել ՀՀ նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները։
Կայսերական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Ճապոնիայի պետնախարար Միհարա Ջունկոն, ում հետ դեսպանն ունեցել է կարճ առանձնազրույց։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել