Զբոսաշրջային ռեկորդ Հայաստանում․ 2025-ի հուլիս
Գրանցվել
Գրանցվել
2025 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 263,592 զբոսաշրջիկ
22 ՕԳՍ 2025 06:54
2025 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 263,592 զբոսաշրջիկ

2025 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 263,592 զբոսաշրջիկ

22 ՕԳՍ 2025 06:54
2025 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 263 հազար 592 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 237 հազար 603-ի համեմատ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
2019 թվականից ի վեր այս տարվա հուլիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ամենամեծն է:
Համեմատության համար հիշեցնենք, որ 2023-ի հուլիսին Հայաստան է այցելել 255 հազար 706 զբոսաշրջիկ, 2022-ի հուլիսին՝ 188 հազար 856 զբոսաշրջիկ, 2021-ի հուլիսին՝ 105 հազար 127, 2019-ի հուլիսին՝ 202 հազար 322:
2025 թ․ հունվար-հուլիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել