Վարժական հավաքներից խուսափելը՝ պատիժներ
Գրանցվել
Գրանցվել
Խստացվել են վարժական հավաքներից խուսափելու պատիժները
2 ՀՈԿ 2025 13:51
Խստացվել են վարժական հավաքներից խուսափելու պատիժները

Խստացվել են վարժական հավաքներից խուսափելու պատիժները

2 ՀՈԿ 2025 13:51
Հոկտեմբերի 2-ին Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Նախագծի քննարկման ժամանակ մանրամասները ներկայացրել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ «Հայտարարված վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը, որը դրսևորվել է վարժական հավաքին ներգրավվելու նպատակով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտմամբ, կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն չանցնելով, կամ վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելով, կամ վարժական հավաքին ներգրավվելուց որևէ այլ եղանակով խուսափելով՝ վարժական հավաքին կանչվելու ենթակա չլինելու՝ օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում, պատժվում է տուգանքով՝ 15-ապատիկից 30-ապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամսվա ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարվա ժամկետով»,- նշել է պաշտպանության նախարարի տեղակալը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել