Հարկեր. 2 տրլն դրամ հավաքագրվել է տարեսկզբից
Գրանցվել
Գրանցվել
Տարվա սկզբից հավաքագրել ենք 2 տրլն 13 մլրդ դրամի հարկեր. ՊԵԿ նախագահ
24 ՀՈԿ 2025 12:53
Տարվա սկզբից հավաքագրել ենք 2 տրլն 13 մլրդ դրամի հարկեր. ՊԵԿ նախագահ

Տարվա սկզբից հավաքագրել ենք 2 տրլն 13 մլրդ դրամի հարկեր. ՊԵԿ նախագահ

24 ՀՈԿ 2025 12:53
2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՊԵԿ-ի կողմից հարկ վճարողների հետ համագործակցությամբ ապահովվել է 2 տրիլիոն 13 միլիարդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որը նախնական սահմանված ծրագրային ցուցանիշից բյուջեով ավել է 13.4 միլիարդ դրամով, իսկ վերանայված ցուցանիշից 7.4 միլիարդ դրամով։ Այս մասին հոկտեմբերի 24–ին, մամուլի ասուլիսի ժամանակ, նշել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Եթե խոսենք անցած տարվա նկատմամբ դինամիկայի մասին, ապա մոտ 14%-անոց աճ ունենք, ավել է հավաքագրվել անցած տարվա ինը ամիսներից 246 միլիարդ դրամ։ Տնտեսական ակտիվությունից առաջանցիկ հարկերի վճարում ունենք, և այստեղ մեր տնտեսական գործոններին զուգահեռ, ծանրակշիռ ազդեցություն ունի վարչարարության արդյունավետության բարձրացումը, որը իրականացվում է ՊԵԿ–ի կողմից»,–ասել է նա։
Անդրադառնալով հարցին, թե ինչն է ազդել նման ցուցանիշներ ունենալու վրա, ՊԵԿ նախագահն առաջին հերթին առանձնացրել է մարդակենտրոն աշխատանքը, երկրորդ տեղում դիտարկում է վարչարարության բարելավումը.
«Մեր բոլոր գործիքներով արձանագրվել է կամ ստուգման ընթացքում ճշտվել է մոտ 104 միլիարդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն, բայց այստեղ էականը ոչ թե այդ թիվն է, այլ թե ինչ է տեղի ունենում դրա կառուցվածքում։ Նշեմ, որ մենք բարելավում ենք վերլուծական գործիքների դերը, ինչը նշանակում է անշփում վարչարարություն հարկ վճարողների հետ։ Այսպես, օրինակ ինը ամիսներին վերլուծական գործիքակազմով հայտնաբերված անճշտությունների արդյունքում հարկ վճարողների կողմից լրացուցիչ հայտարարագրվել է մոտ 57 միլիարդ դրամ գումար, որը շուրջ 9% ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ Մյուս գործոնների խումբը ստվերի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է։ Նախ հաշվարկային փաստերը ուղեկցված գործարքների իրացման շրջանառությունը աճել է 15%-ով, իսկ դրանց դուրսգրման քանակը 17%-ով: Մանրածախ առևտրի և ծառայությունների շրջանակներում անկանխիկ վճարումների քանակը աճել է 55%-ով, իսկ գումարը 32% ով»,- նշել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել