Հայաստանը հետաքրքրված է փոքր մոդուլային միջուկային ռեակտորներով․ Փաշինյան
26 ՍԵՊ 2025 05:48

Հայաստանը հետաքրքրված է փոքր մոդուլային միջուկային ռեակտորներով․ Փաշինյան
26 ՍԵՊ 2025 05:48
«Մենք այժմ աշխատում և փնտրում ենք Հայաստանի համար հարմար փոքր մոդուլային միջուկային ռեակտորների նախագծեր։ Եվ, իհարկե, մենք նաև շատ ակտիվորեն երկխոսություն ենք վարում Ռուսաստանի Դաշնության հետ այս հարցի շուրջ»,- հայտարարել է ՀՀ վարչապետը Կրեմլում՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք շատ արդյունավետորեն համագործակցում ենք «Ռոսատոմ» կորպորացիայի հետ», - հավելել է Փաշինյանը։
Թեման, ըստ էության, քննարկվել է նաև «Ատոմային համաշխարհային շաբաթ» ֆորումի ընթացքում։
Համենայնդեպս, դրա այն հատվածում, որը լուսաբանվել է, հասցրել է անգամ Բելառուսի նախագահն աչքի ընկնել։ Հակառակ անձամբ Փաշինյանի հետ բավական սառը հարաբերություններին՝ Լուկաշենկոն Բելառուսի մասնակցությունն է առաջարկել Հայաստանի ատոմային ծրագրերին, եթե Պուտինը դեմ չլինի։
Պուտինի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանը մտադիր է շարունակել զարգացնել ռուսական կողմի հետ համագործակցության փորձը ատոմային էներգետիկայի ոլորտում։
«Իհարկե, միջուկային էներգիայի դերը անընդհատ աճում է, և միջուկային էներգիան արդեն համարվում է կանաչ էներգիայի տարբերակ ամբողջ աշխարհում։ Իրոք, միջուկային էներգիան նույնպես շատ կարևոր է մեր երկրի համար»,- Պուտինի հետ հանդիպմանը նշել է Փաշինյանը և ընդգծել, որ այսօր էլ այդ համագործակցությունը կա ու զարգանում է։ «Մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ և աշխատում ենք Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ»,- ասել է ՀՀ վարչապետը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել