Դատախազությունում 33 կադրային փոփոխություն է տեղի ունեցել
3 ՍԵՊ 2025 08:24

Դատախազությունում 33 կադրային փոփոխություն է տեղի ունեցել
3 ՍԵՊ 2025 08:24
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ։
Ընդհանուր առմամբ՝ 33 կադրային փոփոխություն է կատարվել՝ կենտրոնական ապարատից մինչև վարչական շրջաններ և մարզեր։
1. Հայկ Հովհաննիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից:
2. Վահան Հարությունյանը նշանակվել է նույն վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
3. Կարեն Իսրայելյանը փոխադրվել է նույն վարչության դատախազի պաշտոնին:
4. Կիմ Հարությունյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից (սահմանադրական կարգի, պետության և հասարակական անվտանգության վարչություն):
5. Արիստակես Բարսեղյանը փոխադրվել է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին:
6. Հայկ Մովսեսյանը փոխադրվել է նույն վարչության դատախազի պաշտոնին:
7. Գարեգին Իսախանյանը փոխադրվել է Կապանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:
8. Արսեն Կոստանյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախադատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պաշտոնից:
9. Արտաշես Հարությունյանը ազատվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնից:
10. Տաթևիկ Մարտիրոսյանը ազատվել է նույն վարչության դատախազի պաշտոնից:
11. Հայկ Ավետյանը նշանակվել է Երևանի քաղաքային դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն դատախազի պաշտոնից:
12. Էլեն Անանյանը նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն շրջանների դատախազի պաշտոնից:
13. Խալուհի Մովսիսյանը նշանակվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն շրջանների դատախազի պաշտոնից:
14. Նարեկ Թոփուզյանը փոխադրվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ավագ դատախազի պաշտոնին:
15. Դավիթ Բադալյանը նշանակվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
16. Վահե Գասպարյանը նշանակվել է նույն վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
17. Ռազմիկ Մինասյանը նշանակվել է նույն վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
18. Արտյոմ Բադալյանը նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն շրջանի դատախազի պաշտոնից:
19. Լիանա Քոչարյանը նշանակվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն շրջանների դատախազի պաշտոնից:
20. Նարեկ Աբրահամյանը փոխադրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
21. Օֆելյա Սիրեկանյանը փոխադրվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
22. Արա Դավթյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազի պաշտոնին:
23. Վարդան Արսենյանը փոխադրվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ավագ դատախազի պաշտոնին:
24. Նորայր Հարությունյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնին:
25. Դավիթ Խաչատրյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազի պաշտոնին:
26. Արամ Խաչատրյանը փոխադրվել է Շիրակի մարզի ավագ դատախազի պաշտոնին:
27. Սևադա Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից (Գեղարքունիքի մարզ):
28. Նշան Մաթևոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից (Արմավիրի մարզ):
29. Վահե Ռաֆայելյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:
30. Արշակ Մարտիրոսյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին:
31. Գևորգ Խալաթյանը փոխադրվել է Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնին:
32. Արման Ապրեսյանը փոխադրվել է Կապանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին:
33. Ավագ Հարությունյանը նշանակվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել