Պորտուգալիայի հավաքականը Երևան կժամանի սեպտեմբերի 4-ին
3 ՍԵՊ 2025 11:04

Պորտուգալիայի հավաքականը Երևան կժամանի սեպտեմբերի 4-ին
3 ՍԵՊ 2025 11:04
Պորտուգալական պատվիրակության ժամանումը Երևան նախատեսված է սեպտեմբերի 4-ին, 23:30-ին։ Այս մասին գրում է sportaran.com-ը: Պորտուգալիայի հավաքականը Հայաստան է գալիս՝ մասնակցելու 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի դեմ խաղին։
Պորտուգալիայի հավաքականի խաղացողներն ու մարզչական անձնակազմը կմնա «Seven Visions Dvin» հյուրանոցում։
Այնտեղ կստեղծվի նաև աշխատանքային տարածք լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։
Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի և ֆուտբոլիստներից մեկի ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին ժամը՝ 12։00, «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահում:
Պորտուգալիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի 15 րոպեն բաց կլինի մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար, տեղի կունենա սեպտեմբերի 5-ին ժամը, 18։00, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին 13։00, «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահում:
Հայաստանի ազգային հավաքականի մարզում, որի 15 րոպեն բաց կլինի մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար տեղի կունենա ժամը՝ 19։00, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Հիշեցնենք, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին, «Հանրապետական» մարզադաշտում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել