Հայաստանն ու Իրանը կստեղծեն պարզեցված մաքսային միջանցք․ ՊԵԿ նախագահ
27 ՀՈԿ 2025 10:31

Հայաստանն ու Իրանը կստեղծեն պարզեցված մաքսային միջանցք․ ՊԵԿ նախագահ
27 ՀՈԿ 2025 10:31
Հայաստանն ու Իրանը մտադիր են ստեղծել պարզեցված մաքսային միջանցք, որը կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության դյուրացմանը։ Այս մասին հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս կողմերը համապատասխան համաձայնագրի կնքման շուրջ ակտիվ բանակցություններ են վարում, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկայում։
Միևնույն ժամանակ, Հակոբյանը նշել է, որ Հայաստանը նաև ընդլայնում է համագործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ մաքսային համակարգի արդիականացման նպատակով։ 
«Ակտիվորեն առաջ է մղվում համագործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ մաքսային համակարգի համար սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև մոնիթորինգի որոշ համակարգերի ներդրման ուղղությամբ», - ընդգծել է ՊԵԿ նախագահը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել