Հայ-հնդկական համագործակցությունը զարգանում է հետևողականորեն․ Վահագն Աֆյան
31 ՕԳՍ 2025 11:52

Հայ-հնդկական համագործակցությունը զարգանում է հետևողականորեն․ Վահագն Աֆյան
31 ՕԳՍ 2025 11:52
2019 թվականից ի վեր Հայաստանն ու Հնդկաստանը հետևողականորեն զարգացնում են բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական, մշակութային և խորհրդարանական համագործակցությունը։ Այդ մասին ասված է Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է օգոստոսի 31-ին, Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Վերահաստատելով մեր անվերապահ հարգանքը, ցանկանում եմ ընդգծել, որ վերջին տարիներին մեր համագործակցությունը դինամիկ կերպով ընդլայնվել է՝ ընդգրկելով քաղաքական ակտիվ երկխոսության և փոխշահավետ ընդլայնվող համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են պաշտպանությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, կրթությունը, մշակույթն ու առևտրատնտեսական գործակցությունը։
Անդրադառնալով վերջին շրջանի ակտիվ շփումներին՝ կուզենայի առանձնանշել, որ 2019 թվականից ի վեր Հայաստանն ու Հնդկաստանը հետևողականորեն զարգացնում են բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական, մշակութային և խորհրդարանական համագործակցությունը։ Երկու երկրների վարչապետները հանդիպումներ են ունեցել միջազգային հարթակների շրջանակներում։
Կարևոր հանգրվանների թվում են ՀՀ Ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի այցերը, ինչպես նաև պարբերական մասնակցությունը հեղինակավոր միջոցառումներին, ինչպիսիք են «Raisina Dialogue»-ը և «Yerevan Dialogue»-ը։
Դիվանագիտության, առողջապահության, տեխնոլոգիաների և ներդրումների ոլորտներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։ Իրականացվել են երկկողմ և եռակողմ խորհրդակցություններ, Հայաստանը միացել է Միջազգային Արևային Դաշինքին։
Երկու երկրները կարևորում են առևտրի, տեխնոլոգիաների և մշակութային կապերի ընդլայնումը՝ պահպանելով կանոնավոր երկխոսություն տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերում»,- մասնավորապես նշված է դեսպան Վահագն Աֆյանի շնորհավորական ուղերձում:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել