Մարդասիրական օգնությունը Հայաստանին կրճատվել է
Գրանցվել
Գրանցվել
ՀՀ մարդասիրական օգնությունը կրճատվել է 75%-ով
1 ՍԵՊ 2025 07:31
 ՀՀ մարդասիրական օգնությունը կրճատվել է 75%-ով

ՀՀ մարդասիրական օգնությունը կրճատվել է 75%-ով

1 ՍԵՊ 2025 07:31
Հայաստանն այս տարվա առաջին կիսամյակում ստացել է 17 մլն 98.4 հազար դոլարի մարդասիրական օգնություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 75 տոկոսով: Այս մասին վկայում են Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Հայաստանն ամենաշատ մարդասիրական օգնություն է ստացել Միացյալ Նահանգներից՝ ընդհանուրի 26.7 տոկոսը: Ընդ որում, 2024-ի առաջին կիսամյակի համեմատ ծավալն աճել է ավելի քան 11 տոկոսով:
Հայաստան ուղարկած մարդասիրական օգնության ծավալներով երկրորդ տեղում Չինաստանն է՝ 2 մլն 528.5 հազար դոլարով, ինչը կազմում է այս տարի ստացված մարդասիրական օգնության 14.8 տոկոսը, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը 260 տոկոս է:
Օգնություն ուղարկած ծավալի հաշվարկով երրորդ տեղում Իտալիան է՝ 1 մլն 815.5 հազար դոլար ցուցանիշով։ Այն կազմել է ընդհանուրի 10.6 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Իտալիայից ուղարկված օգնությունը ավելացել է 25.5 տոկոսով:
Հունվար-հունիսին մարդասիրական օգնության տեսքով ամենաշատը Հայաստան է ուղարկվել քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 9 մլն 534.4 հազար դոլարի, ապա մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ 1 մլն 867.6 հազար դոլարի:
Երրորդ ապրանքախումբը վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներն են՝ 1 մլն 467.3 հազար դոլար ծավալով:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել