40°C շոգ Հայաստանում. հրդեհավտանգ իրավիճակ | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանում 40°C շոգ է, հայտարարվել է հրդեհավտանգ իրավիճակ
24 ՀՈՒԼ 2025 11:28
Հայաստանում 40°C շոգ է, հայտարարվել է հրդեհավտանգ իրավիճակ

Հայաստանում 40°C շոգ է, հայտարարվել է հրդեհավտանգ իրավիճակ

24 ՀՈՒԼ 2025 11:28
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն։
Ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում կլինի +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հուլիսի 24-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-29-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել