Կենդանու կծել. Անհապաղ դիմե՛ք բժշկի
Գրանցվել
Գրանցվել
Տեսչական մարմինը զգուշացնում է՝ կենդանու կծելու դեպքում անհապաղ դիմել բժշկի
28 ՍԵՊ 2025 10:45
Տեսչական մարմինը զգուշացնում է՝ կենդանու կծելու դեպքում անհապաղ դիմել բժշկի

Տեսչական մարմինը զգուշացնում է՝ կենդանու կծելու դեպքում անհապաղ դիմել բժշկի

28 ՍԵՊ 2025 10:45
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ հաղորդագրություն է տարածել․
Կատաղությունը վիրուսային հիվանդություն է, որից աշխարհում տարեկան մահանում են տասնյակ հազարավոր մարդիկ։
Մարդը վարակվում է հիվանդ կամ հիվանդության գաղտնի շրջանում գտնվող կենդանու կծելու, ճանկռելու՝ մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականությունը խախտելու և թքոտելու արդյունքում:

Կատաղություն հիվանդությունը հատուկ բուժում չունի և մարդու մոտ կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:

Կատաղություն հիվանդության կանխարգելման նպատակով հորդորում ենք.

Կենդանու (շուն, կատու, աղվես, գայլ, արջ, առնետ) կողմից կծելու և մաշկի ամբողջականության խախտում առաջացնելու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության՝ համապատասխան կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար:

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերություններին՝ խստորեն պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 14-ի N 13-Ն հրամանով հաստատված՝ «Բնակչության շրջանում կատաղություն հիվանդության կանխարգելում» ՍԿ3.1.1-0-26-12 սանիտարահամաճարակաբանական կանոններով և նորմերով սահմանված պահանջները։
- ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել