Հայաստան-Վրաստան համագործակցությունը կենտրոնում է պաշտպանության ոլորտը
21 ՀՈԿ 2025 15:29

Հայաստան-Վրաստան համագործակցությունը կենտրոնում է պաշտպանության ոլորտը
21 ՀՈԿ 2025 15:29
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին: Վարչապետը կարևորել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև սերտ համագործակցությունն ու հետևողական զարգացումը: Իրակլի Չիկովանին գոհունակությամբ նշել է, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն բարձր մակարդակի փոխգործակցություն և համոզմունք հայտնել, որ այն արդյունավետ կերպով կշարունակվի: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը՝ շեշտելով այս ուղղությամբ ևս համատեղ ակտիվ հարաբերությունների անհրաժեշտությունը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել