Հայաստանը և Վրաստանը՝ համագործակցություն կրթության ոլորտում
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանն ու Վրաստանը կխորացնեն համագործակցությունը կրթության ոլորտում
22 ՀՈԿ 2025 08:30
Հայաստանն ու Վրաստանը կխորացնեն համագործակցությունը կրթության ոլորտում

Հայաստանն ու Վրաստանը կխորացնեն համագործակցությունը կրթության ոլորտում

22 ՀՈԿ 2025 08:30
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միկանաձեին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և մասնակցությունը «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում» համաժողովին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կրթության, գիտության և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հետևողական զարգացումը, այդ թվում՝ բարեփոխումների իրականացման գործում սերտ երկխոսությունն ու փորձի փոխանակումը։
Գիվի Միկանաձեն նշել է, որ տպավորված է «Ակադեմիական քաղաք» նախագծով և նշել, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն ակտիվ համագործակցություն, իրականացվում են համատեղ տարբեր ծրագրեր, մշակվում են նոր նախագծեր։
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար այցելել է նաև Ազգային ժողով, հանդիպել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Երկուստեք նշվել է, որ պաշտոնական փոխայցերը, համատեղ իրականացվող կրթական, մշակութային միջոցառումները կամրապնդեն և նոր որակի կհասցնեն Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները:
Հայաստան այցի շրջանակում Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Երևանի պետական համալսարանում: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը։ Պատվիրակությանը ներկայացվել են ԵՊՀ-ում վրացագիտության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու տարեցտարի այդ առարկայի նկատմամբ ուսանողների շրջանում հետաքրքրության նկատելի աճը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել