ԵՄ անդամակցության կողմնակիցների թիվը Հայաստանում նվազել է մոտ ութ տոկոսով։
22 ՀՈՒԼ 2025 16:06

ԵՄ անդամակցության կողմնակիցների թիվը Հայաստանում նվազել է մոտ ութ տոկոսով։
22 ՀՈՒԼ 2025 16:06
Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտության հեղինակները անդրադարձել են նաև Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարներին՝ ցանկանալով պարզել՝ եթե այդ հարցով հանրաքվեն նշանակված լիներ գալիք կիրակի, ինչպես կքվեարկեին շարքային քաղաքացիները։ Հարցման համաձայն՝ ԵՄ անդամակցությանը կողմ կքվեարկեր հայաստանցիների 49, դեմ 15 տոկոսը։ Եվս 31 տոկոսը նշել է, որ քվեարկությանն ընդհանրապես չէր մասնակցի։
Ուշագրավ է, ի դեպ, որ անցած տարվա սեպտեմբերին անցկացված հարցման համեմատ ԵՄ անդամակցության կողմնակիցների թիվը Հայաստանում նվազել է մոտ ութ տոկոսով։
Հետազոտության հեղինակները նաև անդրադարձել են Հայաստանի արտաքին գործընկերներին։ Պարզվում է հայաստանցիների ճնշող մեծամասնությունը՝ 89 տոկոսը դրական է գնահատում Ֆրանսիայի, 90-ը Հնդկաստանի և 85 տոկոսը Իրանի հետ հարաբերությունները։ Ռուսաստանի հետ հարաբերությունները, հայաստանցիների 55 տոկոսի համոզմամբ, վատ են։
Հարցվածների միայն 43 տոկոսն է կարծում, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները կարելի է դրական որակել։ Իսկ Հայաստանի հետ ամենավատ հարաբերություններ ունեցող պետությունների եռյակն, ըստ IRI-ի հետևյալն է՝ Թուրքիա, Իսրայել, Ադրբեջան։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել