Վարչապետի աշխատակազմի ծախսերը կավելանան, ԱԺ և նախագահի ծախսերը՝ կկրճատվեն
29 ՀՈԿ 2025 08:02

Վարչապետի աշխատակազմի ծախսերը կավելանան, ԱԺ և նախագահի ծախսերը՝ կկրճատվեն
29 ՀՈԿ 2025 08:02
2026 թվականին Հայաստանի Ազգային ժողովին նախատեսվում է հատկացնել 7 միլիարդ 4 միլիոն դրամ։ Այս մասին հոկտեմբերի 29-ին, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Դա, ինչպես նշել է նախարարը, 68 միլիոն դրամով պակաս է, քան 2025 թվականին։
Կրճատվելու են նաև Նախագահի աշխատակազմին հատկացվող միջոցները։ ՀՀ Նախագահի աշխատակազմին հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել 1 միլիարդ 618 միլիոն դրամ։ Դա 40 միլիոն դրամով պակաս է 2025 թվականի ցուցանիշներից։
Փոխարենը՝ Վարչապետի աշխատակազմին արվող հատկացումներում է աճ նախատեսվում։ Կտրամադրվի 25 միլիարդ 804 միլիոն դրամ, ինչը 1 միլիարդ 520 միլիոն դրամով ավելի է, քան 2025 թվականին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել