Արմեն Գրիգորյանը կմեկնի Բահրեյն և Բրյուսել
24 ՀՈԿ 2025 10:31

Արմեն Գրիգորյանը կմեկնի Բահրեյն և Բրյուսել
24 ՀՈԿ 2025 10:31
 Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն 2025» համաժողովին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Գրիգորյանին հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 1-ը Բահրեյն գործուղելու մասին։ 
Համաժողովը կազմակերպում է Բահրեյնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը։ 
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը  նոյեմբերի 2-3-ը կգործուղվի Բելգիա (Բրյուսել), որտեղ կմասնակցի Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին նվիրված համաժողովին։ 
«Խաղաղության խաչմերուկ»-ին նվիրված համաժողովի կազմակերպիչը «Ռասմուսեն Գլոբալ Քընսալթինգ ApS» ընկերությունն է։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել