Արմեն Գրիգորյանը կմեկնի Կիպրոս
Գրանցվել
Գրանցվել
Արմեն Գրիգորյանը կմեկնի Կիպրոս
13 ՆՈՅ 2025 13:59
Արմեն Գրիգորյանը կմեկնի Կիպրոս

Արմեն Գրիգորյանը կմեկնի Կիպրոս

13 ՆՈՅ 2025 13:59
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նրա խորհրդական Տաթևիկ Պետրոսյանը և օգնական Սևակ Ղահրամանյանը երեք օրով գործուղվում են Կիպրոսի Հանրապետություն։
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝
Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով` Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Տաթևիկ Պետրոսյանին և օգնական Սևակ Ղահրամանյանին 2025 թվականի նոյեմբերի 18-20-ը ներառյալ գործուղել Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա)։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել պատվիրակության անդամների գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը (գիշերավարձը՝ փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա)։
Ընդունել ի գիտություն, որ Արմեն Գրիգորյանի և Տաթևիկ Պետրոսյանի գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել