Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ՆԱՏՕ-ի հետ գործընկերության տեսլականը
22 ՍԵՊ 2025 09:46

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 22-ին կայացած «108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինար»-ի շրջանակներում իր ելույթի տեքստը․
Հարգելի պարոն նախագահող,
Տիկնայք և պարոնայք,
Հարգարժան պառլամենտականներ,
Սիրելի գործընկերներ և ընկերներ,
Մեծ պատիվ է ելույթով հանդես գալ «108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինար»-ի շրջանակներում: Թույլ տվեք ելույթս սկսել՝ արտահայտելով Հայաստանի երախտագիտությունը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին և բոլոր մասնակիցներին, ովքեր շարունակում են խթանել երկխոսությունն ու համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում: Երկխոսությունը լավագույն գործիքներից է հակամարտությունները լուծելու, ինչպես նաև այն կանխելու համար:
Խորհրդանշական է, որ Ռոուզ-Ռոթ սեմինարը տեղի է ունենում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո, որի արդյունքում Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվել: Խաղաղություն, որին տարածաշրջանի ժողովուրդները երկար են սպասել: Այժմ մենք աշխատելու ենք խաղաղությունն ինստիտուցիոնալացնելու ուղղությամբ, որպեսզի երաշխավորենք դրա հարատևությունը:
Խաղաղության ինստիտուցիոնալացման գործում մեծ կարևորություն ունի տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Այս նպատակով Հայաստանը ժամանակին ներկայացրել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը դրական արձագանքի է արժանացել Հայաստանի գործընկերների կողմից: Միևնույն ժամանակ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծվելու է «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագիրը, որը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մաս է: Նմանատիպ ծրագրերի իրականացումն անխուսափելիորեն կնպաստի տարածաշրջանային փոխկախվածության ձևավորմանը, ինչը, իր հերթին, դրական ազդեցություն կունենա խաղաղության պահպանման հարցում:
Ձեռք բերված խաղաղությունը հանդիսանում է երկկողմ և բազմակողմ երկխոսությունների նշանակալի օրինակ, որոնց առաջմղմամբ ակտիվորեն զբաղվում է այս հարթակը:
Տիկնայք և պարոնայք,
Ընդհանրապես, մենք խորը համոզմունք ունենք, որ Հայաստանի անվտանգության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման, ինքնիշխանության և անկախության շարունակական զարգացման լավագույն պայմաններն ապահովում է խաղաղությունը: Հենց այս համոզմունքն ու 2021 թվականին ժողովրդից ստացած խաղաղության օրակարգի մանդատը նպաստել են այսօրվա միջավայրի ձևավորմանը: Ստեղծված պայմաններում Հայաստանը ոչ միայն ամրապնդելու է իր պետականության հատկանիշները, այլ նաև ընդլայնելու է համագործակցությունը գործընկերների հետ:
Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ տարբեր ձևաչափերով գործընկերությունը: Հայաստանը և ՆԱՏՕ-ն համագործակցում են օրենքի գերակայության, բազմաոլորտ բարեփոխումների թափանցիկության, հակահաբեկչության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով, ինչպես նաև պաշտպանական բարեփոխումների ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության բարելավման ծրագրի (DEEP) աջակցությամբ Հայաստանը իրականցնում է լայնամաշտաբ բարեփոխումներ ռազմական կրթության ոլորտում։ Հարկ է նշել, որ Հայաստանն ավելացրել է իր ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունում Կոսովոյում (KFOR), որն ընդգծում է Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ։ Մենք ցանկանում ենք «ՆԱՏՕ-ի անհատական հարմարեցված գործընկերության ծրագիր»-ը (ITPP) հնարավորինս արագ վերջնականացնել և անցնել իրագործմանը՝ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերություններին նոր թափ տալու նպատակով:
Ցանկանում եմ ընդգծել նաև Հայաստանի անվտանգության ապահովման ռազմավարական մոտեցումներից մեկը: Դեռևս 2023 թվականին Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհուրդը հաստատել է «Համապարփակ անվտանգության» տեսլականը: Հայաստանը դիմակայունությունը դիտարկում է որպես համակառավարական և համահասարակական կարողություն՝ Հայաստանի շուրջ ստեղծված միջավայրից բխող ռիսկերին դիմագրավելու նպատակով: Առաջնորդվելով նաև Համապարփակի վերաբերյալ հայտնի ուղենիշներով՝ Հայաստանը իր «Համապարփակ անվտանգության» տեսլականով ձգտում է ամրապնդել քաղաքացիական պատրաստվածությունը և ապահովել ներգրավվածությունը, ամրապնդելու Հայաստանի անվտանգությունը:
«Համապարփակ անվտանգության» տեսալականի ձևավորման հիմք է հանդիսացել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը: Հետաքրքիր է, որ Համապարփակ անվտանգության գաղափարը սկզբից ակտիվ քննարկվել է հանրային մակարդակում՝ մասնագիտական համայնքի կողմից: Արդյունքում Կառավարությունն արձագանքել է հանրային պահանջին և որդեգրել «Համապարփակ անվտանգության» տեսլականը: Ի դեպ, մենք ժողովրդավարությունը դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր գործիք, իսկ կոռուպցիան՝ մեր ազգային անվտանգությանը սպառնալիք:
Ներկայումս աշխատում ենք «Համապարփակ անվտանգության» տեսլականի գործողությունների պլանի ձևավորման և իրագործման վրա՝ խորհրդակցություններ սկսելով ԵՄ-ի հետ, որպեսզի վերջինս աջակցի Համապարփակ անվտանգության իրագործման աշխատանքներում: Վերոնշյալի շրջանակներում ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին նման պատրաստակամության համար:
Հարգելի գործընկերներ,
Եվս մեկ անգամ շնորհակալություն այս սեմինարին ելույթ ունենալու հնարավորության համար։ Եկեք համատեղ շարունակենք մեր աշխատանքը՝ հանուն խաղաղության և անվտանգության՝ ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս

- Արմեն Գրիգորյան
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել