ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է  Եվրահանձնաժողովի նախագաhի խորհրդականի հետ
3 ՆՈՅ 2025 11:07

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագաhի խորհրդականի հետ
3 ՆՈՅ 2025 11:07
Նոյեմբերի 3-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուի հետ։ Այդ մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: 
ԱԽ քարտուղարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի տեսլականը խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մաս կազմող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման և ընձեռվող տնտեսական լայն հնարավորությունների համատեքստում։ Քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել