Թունավորում Արմավիրում. 12 հոսպիտալացված
Գրանցվել
Գրանցվել
Արմավիրում 12 մարդ թունավորվել է «Արմավիր գարդեն»-ում
8 ՍԵՊ 2025 12:14
Արմավիրում 12 մարդ թունավորվել է «Արմավիր գարդեն»-ում

Արմավիրում 12 մարդ թունավորվել է «Արմավիր գարդեն»-ում

8 ՍԵՊ 2025 12:14
ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 8-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ:
«Տեսչական մարմնի Արմավիրի կենտրոնի տեսուչների կողմից շտապ ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է Արմավիր քաղաքի «Արմավիր գարդեն» հանրային սննդի կետում սնկապուր ուտելուց հետո:
Ավելի ուշ պարզվել է, որ բժշկական օգնության է դիմել ևս 10 քաղաքացի, որոնք նույն՝ «Արմավիր գարդեն» հանրային սննդի օբյեկտում կերել են հավի թևիկներ, հավով աղցան և հավով պիցցա: Ձեռնարկվել են անհապաղ միջոցառումներ օբյեկտում առկա սննդամթերքից նմուշառում կատարելու և լաբորատոր փորձաքննության ներկայացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել