Փորձել է փախչել՝ 12 կիլոգրամ կանեփով
2 ՕԳՍ 2025 09:02

Փորձել է փախչել՝ 12 կիլոգրամ կանեփով
2 ՕԳՍ 2025 09:02
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, թե Արևիկ գյուղի բնակիչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ «Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին:
Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս, ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14:35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը 53-ամյա տղամարդու որդու ընկերն է: Կանեփի կիսաչոր բույսերը կշռում էին մոտ 12 կիլոգրամ։
Ժամը 15-ին ձերբակալվեց ու բաժին տեղափոխվեց նաև 53-ամյա տղամարդը: Նա հայտնեց, որ կիսաչոր կանեփն իրենն է՝ անձնական օգտագործման համար։ Ըստ նախնական տեղեկության՝ հենց նա էր որդու ընկերոջը խնդրել կանեփի թփերը տեղափոխել ու պահել այլ վայրում: Տղամարդը, նրա որդու 24-ամյա ընկերն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն»,- ասվում է հաղորդագրությունում:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել