ՔՊ թեկնածուն Վաղարշապատում. վստահության մանդատ
Գրանցվել
Գրանցվել
ՔՊ թեկնածուն՝ վստահության մանդատի և հետընտրական զարգացումների մասին
16 ՆՈՅ 2025 09:50
ՔՊ թեկնածուն՝ վստահության մանդատի և հետընտրական զարգացումների մասին

ՔՊ թեկնածուն՝ վստահության մանդատի և հետընտրական զարգացումների մասին

16 ՆՈՅ 2025 09:50
Մենք այս ամբողջ ընթացքում իրականացրել ենք քարոզարշավ հանուն մեկ բանի՝ ստանալ Վաղարշապատցու բացարձակ վստահությունը։ Այդ մտքով ես այսօր այստեղ եմ։ Այդ մասին հայտարարել է Վաղարշապատի համայնքի ղեկավարի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը քվեարկությունից հետո։ Մեխակյանը նախևառաջ ընդգծել է իրենց քարոզարշավի գլխավոր նպատակը՝ նշելով, որ այն ուղղված է եղել մեկ գերակա խնդրի լուծմանը։», - հայտարարեց թեկնածուն՝ վստահություն հայտնելով, որ իրենց ուղերձը հասել է ընտրողներին։
Անդրադառնալով հետընտրական հնարավոր զարգացումներին և կոալիցիաների ձևավորման հարցին՝ Մեխակյանը նախընտրել է զերծ մնալ ենթադրություններից։ Նրա խոսքով՝ քանի դեռ քվեարկության արդյունքները հայտնի չեն, վաղաժամ է քննարկել, թե որ քաղաքական ուժերը կհաղթահարեն անցողիկ շեմը և կներկայացվեն ավագանիում։ «Այս պահին չգիտենք՝ քանի ուժ կանցնի, որ ուժերը կանցնեն ավագանի, հետևաբար, այս պահին իմաստ չկա քննարկել մի բան, որը հենվելու է ենթադրությունների վրա», - նկատել է նա։
Ինչ վերաբերում է ընտրախախտումների վերաբերյալ հնարավոր ահազանգերին, ՔՊ թեկնածուն ուղղորդել է դիմել իրավապահ մարմիններին՝ ընդգծելով, որ դրանցով զբաղվելը ոստիկանության գործառույթն է։ «Ովքեր ահազանգեր ունեն, ես առաջարկում եմ՝ թող մոտենան ոստիկանություն, որովհետև դրա պատասխանատուն ոստիկանությունն է», - ասել է նա։
Մեխակյանը նաև հաստատել է, որ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, ինչը, նրա խոսքով, իր առաջադրման նախապայմանն է եղել։ Սակայն նա պարզաբանեց, որ վարչապետի այցը Վաղարշապատ՝ քարոզարշավին մասնակցելու համար, նախապես չի պլանավորվել։ Ավելին, ըստ նրա, նախնական ծրագրով անգամ հանրահավաք նախատեսված չի եղել, սակայն բնակիչների հետ հանդիպումներից ստացած դրական լիցքերը թիմին մղել են կազմակերպելու այն։
Ի պատասխան այն հարցին, թե ինչպես կվերաբերվի հնարավոր պարտությանը, Արգիշտի Մեխակյանը նշել է, որ իրենք կայացած քաղաքական կառույց են։ «Մենք կայացած քաղաքական ուժ ենք, մեր անելիքներն ընտրությունում հաղթելու, պարտվելու հետ կապված տեսել եք», - եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել