Արգենտինայում բողոքի ակցիաներ են նախագահ Խավիեր Միլեյի դեմ
18 ՍԵՊ 2025 05:17

Արգենտինայում բողոքի ակցիաներ են նախագահ Խավիեր Միլեյի դեմ
18 ՍԵՊ 2025 05:17
Արգենտինայում զանգվածային բողոքի ակցիաներ են նախագահ Միլեի ծայրահեղ կրճատումների դեմ։
Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելու նախագահ Խավիեր Միլեի՝ կրթության և առողջապահության ֆինանսավորման կրճատումների դեմ։
Բողոքները տեղի են ունեցել Կոնգրեսի շուրջ, հայտնում է Reuters-ը։
Ցուցարարները պնդում են, որ Միլեի քաղաքականությունը վնասում է պետական համալսարաններին և խոշոր մանկական հիվանդանոցներին։
Նախագահը նաև մերժել է թոշակների բարձրացումները և հանել աջակցությունը երեխաների ու հաշմանդամների համար, բոլոր գործողությունները բացատրելով «բյուջետային դեֆիցիտը կրճատելու» անհրաժեշտությամբ։
Ցույցի մասնակիցները նշում են, որ այս խնայողական քաղաքականությունը հանգեցնում է տնտեսական դժվարությունների և առաջացնում զանգվածային դժգոհություն, ինչը արդեն բախումների է հանգեցրել՝ ցուցարարների ու իշխանությունների միջև։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել