Առաջին «սուպերձիերը»՝ Արգենտինայում
Գրանցվել
Գրանցվել
Արգենտինայում ստեղծվել են առաջին «սուպերձիերը»
30 ՕԳՍ 2025 10:36
Արգենտինայում ստեղծվել են առաջին «սուպերձիերը»

Արգենտինայում ստեղծվել են առաջին «սուպերձիերը»

30 ՕԳՍ 2025 10:36
Արգենտինական Kheiron կենսատեխնոլոգիական ընկերության գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին գենետիկորեն խմբագրված ձիերը՝ օգտագործելով CRISPR-Cas9 տեխնոլոգիան: Որպես հիմք օգտագործվել են Արգենտինայի մրցանակակիր ձի Պոլո Պուրեզայի գեները, որոնք փոփոխելով ստացել են հինգ գենետիկորեն խմբագրված ձիեր։ Դրանք պոլոյի լեգենդին կգերազանցեն իրենց արագությամբ, դիմացկունությամբ ու այլ որակներով:
«Մենք դա անում ենք այսպես կոչված գենետիկ մկրատների տեխնիկայի միջոցով, որոնք մոլեկուլային գործիքներ են՝ թույլ տալով մեզ հասնել գենոմի ցանկացած հատված, կատարել ճշգրիտ կտրվածք և փոփոխություն մտցնել այդ գենոմում»,- ասել է Kheiron-ի համահիմնադիր և գիտական ղեկավար Գաբրիել Վիչերան: Նա նշել է, որ այս ձիերը համապատասխանում են Արգենտինայի գործող կանոնակարգերին և չեն համարվում գենետիկ դոպինգ կամ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել