Մոսկվայում առևանգել թե՞ ձերբակալել են հայ գործարար Արեգ Շչեպիխինիին
4 ՀՈՒՆ 2025 10:47

Մոսկվայում առևանգել թե՞ ձերբակալել են հայ գործարար Արեգ Շչեպիխինիին
4 ՀՈՒՆ 2025 10:47
Անհայտ անձինք Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանում հայ տղամարդու են առևանգել։ Կայարան է մոտեցել Mercedes մակնիշի սև մեքենա, որից մի քանի տղամարդ դուրս են եկել, բռնել 40-ամյա գործարար Արեգ Շչեպիխինին և տարել անհայտ ուղղությամբ։
Ականատեսները ոստիկանություն զանգահարել, համացանցում տեսանյութեր հրապարակել: Լուրեր են տարածվել, թե առևանգման պատճառը Արեգ Շչեպիխինի կողմից չեչենների և մուսուլմանների հասցեին վիրավորանքներ պարունակող տեսանյութերն են եղել:
Ավելի ուշ Կիևսկի մայրուղու մոտ իրավապահները հայտնաբերել են առևանգման մասնակից սև մեքենան: Արեգը մեքենայում չէր։ Նշվում է, որ մեքենան պատկանում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մերձավոր շրջապատին:
Ավելի ուշ տարածվեց պաշտոնական տեղեկատվություն, որ Արեգ Շչեպիխինը առևանգված չէ, այլ ձերբակալվել է Չեչնիայի Հանրապետության իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, որոնք համագործակցում են Մոսկվայի համապատասխան գերատեսչությունների հետ։
Այս հայտարարությամբ է հանդես եկել Չեչնիայի ազգային քաղաքականության հարցերով նախարար Ահմեդ Դուդաևը: Շչեպիխինին ստուգում են մի քանի հոդվածներով՝ հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու նպատակով կատարված հանրային գործողությունների համար:
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել