Աջապահյանի պաշտպանները նրա խափանման միջոցը փոխելու հարց են բարձրացրել
24 ՀՈՒԼ 2025 12:01

Աջապահյանի պաշտպանները նրա խափանման միջոցը փոխելու հարց են բարձրացրել
24 ՀՈՒԼ 2025 12:01
Միքայել սրբազանի պաշտպանները դատախազին միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ։
Պաշտպանները գտնում են, որ բոլոր հիմքերը կան իրենց պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու համար, ավելի ճիշտ՝ հիմքեր չկան նրան կալանքի տակ պահելը շարունակելու համար։
«Առանցքային պետք է լինի այն գիտակցումը, որ կալանավորման հիմքերն ու անհրաժեշտությունը աներկբա վերացած են, ուստի արդեն յուրաքանչյուր ավել րոպե կալանքի տակ գտնվելը չի լուծելու խափանման միջոցին բնորոշ քրեադատավարական խնդիր»,- նշված է արք․ Աջապահյանի պաշտպանների տարածած հայտարարության մեջ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել