Արցախը շրջափակած ադրբեջանցի «էկոակտիվիստը»` Երևանում
24 ՀՈԿ 2025 16:51

Արցախը շրջափակած ադրբեջանցի «էկոակտիվիստը»` Երևանում
24 ՀՈԿ 2025 16:51
Երևանում այս շաբաթ ընդունելություն է տրվել ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որոնց թվում էր նաև Դիլարա Էֆենդիևան՝ այն նույն կինը, որը երեք տարի առաջ մասնակցել էր Լաչինի միջանցքի արգելափակմանը։ Ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Ֆարհադ Մամմադովը նշել է, որ կողմերը չեն միջամտել միմյանց պատվիրակությունների ձևավորմանը։ Իրավապաշտպան Արման Թաթոյանը կտրուկ քննադատել է այս հանդիպումը՝ այն որակելով որպես իշխանությունների կողմից խաղաղության պատրանք ստեղծելու փորձ։ Պատվիրակությանը ընդունել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով նման շփումների կարևորությունը խաղաղության գործընթացում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել