Արայիկ Հարությունյանը՝ արտահերթ ընտրությունների մասին
Գրանցվել
Գրանցվել
ՔՊ-ն արտահերթ ընտրությունների չի պատրաստվում․ Ա․ Հարությունյան
29 ՀՈԿ 2025 09:15
ՔՊ-ն արտահերթ ընտրությունների չի պատրաստվում․ Ա․ Հարությունյան

ՔՊ-ն արտահերթ ընտրությունների չի պատրաստվում․ Ա․ Հարությունյան

29 ՀՈԿ 2025 09:15
Արտահերթ ընտրությունների չենք գնա, եթե աշխարհացունց իրադարձություն չլինի, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Մենք ունենք գործընկերներ, որոնք խոսում են արտահերթի մասին։ Բայց մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա։ Գնում ենք հերթական ընտրությունների։ Խնդրում եմ ավելորդ ինտրիգներ չփնտրել»,- նշել է Արայիկ Հարությունյանը։
Լրագրողները հարցի արդիականությունը հիմնավորում են նրանով, որ ՔՊ-ն նախընտրական շտաբ է ձևավորել, շտաբի ղեկավար ու անդամներ ընտրել։ Այդ փաստը Արայիկ Հարությունյանը հաստատեց՝ ժխտելով, որ դա կապ ունի արտահերթ ընտրությունների պատրաստվելու հեռանկարի հետ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել