Արարատյան դաշտում օդի որակը առաջիկա 5 օրը կվատթարանա
24 ՆՈՅ 2025 15:29

Արարատյան դաշտում օդի որակը առաջիկա 5 օրը կվատթարանա
24 ՆՈՅ 2025 15:29
Առաջիկա 5 օրերին Արարատյան գոգավորությունում օդի որակը կվատթարանա, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։
Ըստ մասնագետների պարզաբանումների՝ խնդիրը պայմանավորված է եղանակային պայմաններով՝ քամիների բացակայությամբ և սառը օդի լճացմամբ։
Դիտարկումները ցույց են տալիս, որ մեծացել է հատկապես ազոտի և ծծմբի երկօքսիդների խտությունը, սակայն փոշու կոնցենտրացիայի շոշափելի փոփոխություն չկա։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար