Միրզոյանը G20-ի նախարարական հանդիպմանը
Գրանցվել
Գրանցվել
Արարատ Միրզոյանը մասնակցել է G20-ի նախարարական հանդիպմանը
26 ՍԵՊ 2025 12:49
Արարատ Միրզոյանը մասնակցել է G20-ի նախարարական հանդիպմանը

Արարատ Միրզոյանը մասնակցել է G20-ի նախարարական հանդիպմանը

26 ՍԵՊ 2025 12:49
Ութ տասնամյակ շարունակ ՄԱԿ-ը մարմնավորել է մեր ընդհանուր ձգտումը՝ կանխել պատերազմի աղետը, խթանել կայուն զարգացումն ու համընդհանուր բարեկեցությունը, ինչպես նաև պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Մեծ քսանյակի նախարարական հանդիպման ժամանակ։
Ընդգծել է, որ այսօր հակամարտությունները և աշխարհաքաղաքական լարվածությունը, որոնք ուղեկցվում են տնտեսական անկայունությամբ, մարդու իրավունքների շարունակական խախտումներով, շրջակա միջավայրի վատթարացմամբ և խորացող անհավասարությամբ, վտանգում են համագործակցությունը և 2030 թվականի օրակարգի իրագործման համար դժվարությամբ ձեռք բերված առաջընթացը:
«Զարգացող, հատկապես հատուկ իրավիճակներում գտնվողներ երկրները, միջին եկամուտ ունեցող պետությունները, ինչպես նաև հակամարտությունների մեջ կամ հետհակամարտային փուլում գտնվող երկրները, անհամաչափ բեռ են կրում համաշխարհային ճգնաժամերին արձագանքելու և իրենց զարգացման ձգտումները իրականացնելու գործում,- իր ելույթում նշել է Միրզոյանը։

- Այս մարտահրավերներն ավելի են սրվում աճող պարտքի ճնշման և երկարաժամկետ արտոնյալ ռեսուրսների սահմանափակ հասանելիության պատճառով: Ուստի հրամայական է արագացնել միջազգային ֆինանսական կառուցվածքի բարեփոխումները՝ այն դարձնելով ավելի ներառական, ներկայացուցչական և զարգացող երկրների կարիքներին արձագանքող։

Այս առումով «Սևիլյան փոխզիջումն» ապահովում է գործողությունների ամուր շրջանակ, և մենք կոչ ենք անում անդամ բոլոր երկրներին ապահովել դրա արդյունավետ իրականացումը»:
ՀՀ արտգործնախարարի խոսքի զգալի հատվածը խաղաղությանն էր նվիրված։ «Անցյալ տարի ես նաև նշել էի, որ մեր խաղաղության օրակարգի շրջանակներում Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որն ուղղված է Հայաստանի, նրա հարևան երկրների, ինչպես նաև շատ ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապվածության զարգացմանը: Այս տարի, ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից Համատեղ հռչակագրի ստորագրմամբ, մենք համաձայնության ենք եկել հիմնարար սկզբունքների շուրջ՝ պետությունների ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն և իրավազորություն, և այժմ աշխատում ենք այդ սկզբունքների ներքո գործարկվելիք տեխնիկական լուծումների շուրջ:
Մենք վստահ ենք, որ տրանսպորտային հաղորդակցությունների լիարժեք բացումը և տարածաշրջանի տարանցիկ ու առևտրային ներուժի իրացումը շրջադարձային կլինի»,- նշել է ՀՀ արտգործնախարարը: Վստահություն է հայտնել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը՝ ներառյալ դրա անբաժանելի մաս կազմող TRIPP փոխկապակցվածության ծրագիրը, կստեղծի տնտեսական աճի, երկխոսության և ժողովուրդների միջև շփումների նոր հնարավորություններ՝ այդպիսով նպաստելով ավելի լայն կայունությանն ու բարգավաճմանը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել