Արարատ Միրզոյանը Վրաստանի վարչապետի մոտ
Գրանցվել
Գրանցվել
Արարատ Միրզոյանն ընդունվել է Վրաստանի վարչապետի կողմից
14 ՆՈՅ 2025 15:44
Արարատ Միրզոյանն ընդունվել է Վրաստանի վարչապետի կողմից

Արարատ Միրզոյանն ընդունվել է Վրաստանի վարչապետի կողմից

14 ՆՈՅ 2025 15:44
Նոյեմբերի 14-ին Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այդ մասին հայտնում են արտգործնախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքները, որոնք ներառում են ինչպես ակտիվ քաղաքական երկխոսություն, այնպես էլ տնտեսական կապերի ու փոխկապակցվածության խորացում:
Գործարար կապերի խթանման համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրների տարանցիկ ներուժի արդյունավետ իրացման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց կյանքի կոչման միջոցով ընձեռնվելիք նոր հնարավորությունները: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ գործընթացը համահունչ է ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տեսլականին:
Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը Վրաստանի աջակցության համար:
Հայաստանի ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել միջազգային զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել