Արամուսում ամուսինների սպանություն. քրեական վարույթ
Գրանցվել
Գրանցվել
Արամուսում ձերբակալվել է ամուսինների սպանության կասկածյալը
13 ՀՈԿ 2025 12:51
Արամուսում ձերբակալվել է ամուսինների սպանության կասկածյալը

Արամուսում ձերբակալվել է ամուսինների սպանության կասկածյալը

13 ՀՈԿ 2025 12:51
Արամուսում ամուսինների սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն 2 դրվագ) եւ 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով: 1 անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՔԿ–ից։
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, հոկտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու և կնոջ դիեր կան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը կատարել է Արամուսի 61-ամյա մի բնակիչ։ Նա իր անունով հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել ամուսինների՝ Արամուս գյուղի բնակիչներ՝ 64-ամյա տղամարդու ու 59-ամյա կնոջ ուղղությամբ։ Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով 61-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։
Ըստ Shamshyan.com–ի, սպանության կասկածանքով հայտաբերված ու ձերբակալված կասկածյալը՝ Կոտայքի մարզի բնակիչ հանդիսացող 61-ամյա տղամարդը, առավոտյան վիճաբանություն է ունեցել ամուսինների հետ, որոնք իր հարևաններն են։ Իմանալով, որ ամուսինները տնից դուրս են եկել և գնացել են Արամուս գյուղի դաշտ՝ գազար հավաքելու, հրազենով զինված մոտեցել է նրանց, սպանել ու դիմել փախուստի:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել