Արամուսի սպանություն. Ռոստովահայ բժիշկը զոհ
Գրանցվել
Գրանցվել
Արամուսի սպանություն. զոհերից մեկը ռոստովահայ բժիշկ էր
16 ՀՈԿ 2025 14:03
Արամուսի սպանություն. զոհերից մեկը ռոստովահայ բժիշկ էր

Արամուսի սպանություն. զոհերից մեկը ռոստովահայ բժիշկ էր

16 ՀՈԿ 2025 14:03
Արամուսում և Զովաշենում չորս սպանվածներից մեկը Ռոստովում ապրող հայ էնդոկրինոլոգ էր։ Նա և ամուսինը արձակուրդի ժամանակ հայրենիք էին եկել։ Այդ մասին գրում են ռուսական տելեգրամյան ալիքները։
44-ամյա Մարինե Հայրապետյանը և նրա 46-ամյա ամուսինը ճանապարհին կանգ էին առել Կոտայքի Զովաշեն գյուղի մոտակայքում գտնվող տաղավարում։ 2 հոգու սպանած տղամարդը մոտեցել էր և պահանջել նրանց մեքենայի բանալիները։ Երբ մերժել են, իր որսորդական հրացանով կրակել զույգի վրա և հեռացել՝ մարմինները թողնելով տաղավարում։
Մինչ այդ, նույն օրը 61–ամյա Թ. Խ.-ն սպանել էր Արամուս գյուղի իր հարևան ամուսիններին, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ կենցաղային վեճի պատճառով։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել