Արամ Ա-ն դատապարտում է հոգևորականների ձերբակալությունը
17 ՀՈԿ 2025 08:54

Արամ Ա-ն դատապարտում է հոգևորականների ձերբակալությունը
17 ՀՈԿ 2025 08:54
Արամ Ա. Կաթողիկոսը խստիվ դատապարտում է հայ հոգեւորականների շարունակվող ձերբակալությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը։
Նորին Սրբությունը այժմ հովվապետական այցելության մեջ լինելով եւ մոտիկից իմանալով շարունակվող ձերբակալությունները, դարձյալ դատապարտում է այս անընդունելի երեւույթը։ Միաժամանակ, Վեհափառ Հայրապետը պարտականություն է տվել այժմ մշակութային առաքելությամբ Հայաստանում գտնվող Շահան Արք. Սարգիսյանին, որ իր մտահոգությունն ու դատապարտումը փոխանցի քաղաքական ու պետական պատասխանատուներին եւ նույնիսկ վարչապետին։ Վեհափառ Հայրապետի մոտեցումն այն է, որ կարելի փութով պետություն-եկեղեցի ներկա վատառողջ վիճակը պետք է վերջ գտնի, եւ մեր ազգի ու Հայրենիքի գերագույն շահերը պահանջում են, որ մեր ազգի երկու կարեւոր սյուների՝ պետության ու եկեղեցու հարաբերությունը սերտ ու ամուր լինեն
- Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսություն
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել