Արաղչի. Իրանի դեմ պատժամիջոցները սխալ են
Գրանցվել
Գրանցվել
Արաղչի. Իրանի դեմ պատժամիջոցները սխալ հաշվարկ են
7 ՍԵՊ 2025 11:26
Արաղչի. Իրանի դեմ պատժամիջոցները սխալ հաշվարկ են

Արաղչի. Իրանի դեմ պատժամիջոցները սխալ հաշվարկ են

7 ՍԵՊ 2025 11:26
Եվրոպան սխալ է վարվում՝ հետևելով Դոնալդ Թրամփի ռազմավարությանը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ Աբաս Արաղչին՝ ընդգծելով, որ Թեհրանը բաց է դիվանագիտության և միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի կնքման համար: Պայմանն այն է, որ պատժամիջոցները պետք է չեղարկվեն, փոխանցում է Mehr-ը։
«Ժամանակին Եվրոպան զսպող ուժ էր, որը ձգտում էր սանձել մեր տարածաշրջանում առավելագույն նպատակներ ունեցող ռազմատենչ Ամերիկային, իսկ այսօր հանդուրժում է Վաշինգտոնի անկարգությունները»,- գրել է Արաղչին The Guardian-ում հրապարակված հոդվածում։
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կամ «Եվրաեռյակը» հայտարարեցին, որ ակտիվացրել են Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների «սնեփբեք» գործընթացը։
Այս մեխանիզմը ստեղծվել է 2015 թվականի միջուկային համաձայնագրով պարտավորությունների էական չկատարման համար պատժելու համար, որը ստորագրվել է Իրանի, Եվրաեռյակի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի կողմից։ Համարելով, որ Իրանը պայմանավորվածություններ է խախտել՝ եվրոպական երկրները հայտարարել են, թե գործարկում են պատժամիջոցնրի մեխանիզմը:
«Սա լրջագույն սխալ հաշվարկ է, որն անխուսափելիորեն հանգեցնելու է հակառակ հետևանքների»,- նշել է Իրանի գլխավոր դիվանագետը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել